3rd-masci
  ..::|Genocide|::..
 




Մեծ Եղեռնի մասին

Մինչև 1908 թվականը

1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև...
Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ ատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ:
Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:

1908-1914 թվականները

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը:
1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք:
Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրութունը պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:

1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ...
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին...
Killed Armenians Killed Armenians
Armenian orphans

Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Հիմնական արդյունքը Արևմտյան Հայաստանի հայերից` իր ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զուրկ լինելն էր: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 662500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ:
քաղաքների և մոտ

1916 թվականից հետո

Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին: Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականների, արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ են պահում աշխարհի պետությունների մեծ մասը...


Ծիծեռնակաբերդի մասին

19րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ… Այս մասին ավելի մանրամասն տե՜ս

Մեծ Եղեռնի մասին

բաժինը:

Այս իրողությունը ժամանակին դատապարտեցին բազմաթիվ առաջադեմ մտավորականներ` գերմանացի արևելագետներ Յ. Լեփսիուսը, Ժ. Մարկվարտը, անգլիացի պատմաբան Ա. Թոյնբին, ամերիկացի դիվանագետ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուն, ֆրանսիացի գրող Ա. Ֆրանցը, ռուս գրականագետ Վ. Բրյուսովը և այլոք: Պետական մակարդակով Հայոց Ցեղասպանությունը դատապարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:

Tsitsernakaberd memorial Tsitsernakaberd memorial
Tsitsernakaberd memorial

Հուշարձանը կազմված է 2 մասից: Առաջին մասը բարձր սյուն է: Մյուս մասը կազմված է դեպի հավերժական կրակը թեքված, ավելի ցածր պատերից, որոնց միջև կան աստիճաններ: Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին այստեղ են այցելում մեծ թվով հայեր և օտարերկրացիներ: Այդ օրը կրակի շուրջը պատվում է ծաղիկների շերտով, որի բարձրությունը երբեմն անցնում է 1 մետրից:

Հուշարձանի 2 մասից բաղկացած լինելը ժողովրդի մոտ տարբեր բացատրություններ ունի: Մի մասի կարծիքով, 2 մասերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, այլոց կարծքով` Մեծ ու Փոքր Մասիսները:

 
 
 
Le Génocide Arménien de 1915

Vue de Van (les boutiques arméniennes) - 1910

Famille kurde

Orphelins arméniens pendant la déportation
 

Jeunes filles arméniennes - 1910

Paysans arméniens travaillant dans la plaine de Van (au fond de la citadelle de Van) - 1910

Mariage du Général Antranik
 

Volontaires arméniens des USA

Volontaires arméniens des USA (1917-1918)

Proclamation du Djihad le 23/11/1914 à Constantinople
 

Photo de famille des bourreaux (avril 1915) Tous les membres de l'Ittihad

Officiers allemands et membres de l'Ittihad - 1915

Les Prêtres arméniens à la recherche des ossements (1916-1917)
 

Les orphelins arméniens

Photo Armin Wegner - 1915


Photo Armin Wegner - 1915

 

Photo Armin Wegner - 1915


Pendaison des notables arméniens à Constantinople - 1915

Photo Armin Wegner - Cadavres de femmes
 

Rescapés - Photo X

Rassemblement avant la déportation (départ) - 1915. Photo X

Photo Armin Wegner - Des cadavres - 1915
 

Des cadavres arméniens, 1915 - Photo Armin Wegner

Crânes et ossements à Deir es Zor

Pendaisons en Anatolie
 

Photo Armin Wegner - 1915

Pendaison à Constantinople - 1915


Halte à des convois de déportation vers Rahka - 1915

 

Charniers près de Erzeroum, 1896

Mort d'épuisement sans sépultures - 1915

Pendaisons en Anatolie
 

Photo Armin Wegner
Photo Armin Wegner

Moment de répit vers Der es Zor - Photo Armin Wegner
 

Photo Armin Wegner

Massacres par les cosaques - 1904 - Photo X

Cadavres dans le désert de Mésopotamie
 

Enfants rescapés des massacres

Mort de froid à Marach (13/02/1920)

Cadavres
 

L'Euphrate rouge de sang - Photo Armin Wegner - 1915

Photo Armin Wegner

Convoi de chariots
 

Front oriental 1916